ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պարոն Չերչիլ, ցավոք, հայերս էլ չենք դժգոհում այդ գործիքների պակասությունից

Պարոն Չերչիլ, ցավոք, հայերս էլ չենք դժգոհում այդ գործիքների պակասությունից
03.08.2024 | 16:10

ՈՒինսթոն Չերչիլին հարցնում են․

-Պարոն վարչապետ, ինչու՞ եք գնում Հնդկական օվկիանոսի այն կողմ՝ գաղութատիրական և խամաճիկ կառավարություն ստեղծելու և Արևելյան Հնդկաստանի կառավարություն ստեղծելու համար։ Չե՞ք կարող դա անել Իռլանդիայում, որը տարիներ շարունակ պատերազմում է ձեզ հետ։

ՈՒինսթոն Չերչիլը պատասխանում է.

-Դա անելու համար անհրաժեշտ է երկու կարևոր գործիք։ Մենք այդ կարևոր գործիքները չունենք Իռլանդիայում:

-Որո՞նք են այդ երկու գործիքները:

Չերչիլը պատասխանում է.

-Անգրագետ մեծամասնություն և դավաճան փոքրամասնություն...

...ճիշտ է, ազգաբնակչությամբ մենք էլ հնդիկների չափ չենք, բայց ձեզանից ինչ թաքցնենք պարոն Չերչիլ, ցավոք, հայերս էլ չենք դժգոհում այդ գործիքների պակասությունից:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 4878

Մեկնաբանություններ